Իրաքում պաշտպանության և ՆԳ նոր նախարարներ են նշանակվել
Իրաքի խորհրդարանականները հավանության են արժանացրել այդ երկրի պաշտպանության նախարարի և Ներքին գործերի նախարարի թեկնածությունը:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Իրաքի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Խալեդ ալ-Օբայիդին՝ արաբական սուննիների կուսակցական բլոկից, իսկ ՆԳ նախարար է նշանակվել շիական «Բադր» բլոկից Մուհամեդ ալ-Գաբբանը:
Տեղեկությունների համաձայն՝ նախարարների գործընթացը ժամանակավորապես դադարեցվել էր երկրի վրա «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների իրականացրած հարձակումների պատճառով: