Նշանակվել են արդարադատության և բնապահպանության նախարարներ
Այսօր՝ ապրլիլի 30-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Մանուկյանին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Հ. Մանուկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար:
Ս. Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար: