Գագիկ Բեգլարյանը և Կարեն Ճշմարիտյանը նշանակվել են նախարարներ
Այսօր՝ ապրիլի 22-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախարարներ նշանակելու մասին: Ըստ այդ հրամանագրերի.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար:»
Նշենք, որ Գագիկ Բեգլարյանը վերանշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնում, իսկ Կարեն Ճշմարիտյանը փոխարինել է Վահրամ Ավանեսյանին: