211652_close_icon
views-count1082 դիտում article-date 13:04 18-10-2014

Հափշտակություն օդանավակայանի տարածքից

Օրերս ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 14.00-ի սահմաններում,1965 թ. ծնված Գագիկ Չ.-ն Սարատովկա գյուղի վարչական տարածքում գտնվող Ստեփանավանի օդանավակայանի տարածքից գաղտնի հափշտակել է ցանկապատի 6 հենասյուն: Գագիկ Չ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Հենասյունները վերցվել և ի պահ են հանձնվել օդանավակայանում շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությանը: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր