15582 դիտում
21:53 17-10-2014
Արաբկիրի բաժնի ոստիկանները պարզում են «Երևան Սիթի»-ի հարևանությամբ հայտնաբերված մահացած տղամարդու ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հոկտեմբերի 17-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան փողոցում` «Երևան սիթի»-ի հարևանությամբ, մայթեզրին տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, , օպերատիվորեն նշված վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի և նրա օպերգծով տեղակալ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ:
Օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 45-50 տարեկան մահացած տղամարդու, ում ինքնությունը այս պահին ոստիկանությունը ճշտում է:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Բակուր Օհանյանը` ում կողմիվց փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Տեղում նաև ծառայություն են կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները:
Դեպքի վայր է ժամանել դի տեղափոխող բրիգադը, սակայն դատական բժիշկը դեռևս չի ժամանել, քանի որ, ըստ տեղեկությունների` մեկ այլ կանչով մեկնել է դեպքի վայր:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+