Մարկո Ռոյսը մտադիր չէ հեռանալ «Բորուսիա»-ից
Գերմանիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը մտադիր չէ հեռանալ իր ներկայիս ակումբից:
«Ինձ համար արդեն սովորոկան են դարձել իմ տեղափոխության հետ կապված ասեկոսները: Իմ բոլոր մտքերը կապված են «Բորուսիա»-ի հետ: Ներկայումս ես կենտրոնացած եմ, որպեսզի կարողանամ դուրս գալ նախկին խաղամակարդակ: Գիտեմ, որ ինձանով հետաքրքրված են մի շարք ակումբներ, բայց ես մտադիր չեմ հեռանալ այստեղից: Հիմա ես ցանկանում եմ միայն ֆուտբոլ խաղալ»,- Ռոյսի խոսքերը մեջբերում է Bild-ը: