Ռոյսը կարող է հեռանալ Դորտմունդի «Բորուսիա»-ից
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսպաշտպան Մարկո Ռոյսը հասկացրել է, որ կարող է հեռանալ իր ներկայիս ակումբից:
« Ցանկացած խաղացող ունի մեկ կարիերա, և յուրաքանչյուրը ցանկանում է հասնել լավագույն արդյունքներին: Պետք է ընտրել այն տարբերակը, որը լավագույնն է քեզ համար: Դա ընդունված է ֆուտբոլում»,-ասել է Ռոյսը, ով «Բորուսիա»-ի երկրպագուների կողմից ճանաչվել է թիմի ընթացիկ մրցաշրջանի լավագույն խաղացողը: