211652_close_icon
views-count2123 դիտում article-date 16:19 17-10-2014

«Իսլամական պետությունը» МиГ կործանիչներ է զավթել և թռիչքներ իրականացրել դրանցով

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներն առաջին թռիչքն են իրականացրել զավթված կործանիչներով: Այս մասին հաղորդել է Al-Arabiya հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ ԻԼԻՊ-ն իր տրամադրության տակ արդեն 3 մարտական ինքնաթիռ ունի: Արբանյակը արձանագրել է, թե ինչպես են ահաբեկիչները զավթում МиГ-21 և МиГ-23 տիպի բազմաթիրախ կործանիչները և դրանցով թռիչքներ կատարում Հալեպի մոտակայքում: Կործանիչներն օդ են բարձրացվել Ջիրահ օդանավակայանից, որը գտնվում է Հալեպի արևելյան հատվածում: Այն համարվում է «Իսլամական պետության» խոշորագույն ռազմական օբյեկտը:

Նմանատիպ նյութեր