«Իսլամական պետությունը» զավթել է սիրիական «Ջահար» գազի հանքը
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններն այսօր հայտարարել են Սիրիայի Հոմս նահանգում գտնվող «Ջահար» գազի հանքն իրենց վերահսկողության տակ վերցնելու մասին:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, իսլամիստ ծայրահեղականների տարածած հայտարարության մեջ ասված է նաև, որ բացի հանքից, իրենք զավթել են սիրաիական կառավարական զորքերին պատկանող մեծ թվով ռազմտեխնիկա և զենք և ոպես ապացույց տարբեր սոցկայքերում տեղադրել գազի հանքի 18 լուսանկար, որոնցում բարձրացված է ԻԼԻՊ-ի դրոշը: