Իրանի օդանավակայաններում ուղևորները Էբոլա վիրուսի առկայության թեստ են հանձնում
Իրանի 2 խոշորագույն օդանավակայաններում բժշկական կենտրոններ են բացվել, որտեղ Իրան ժամանող բոլոր քաղաքացիները Էբոլա վիրուսի ստուգում կանցնեն մինչև երկիր մտնելը, հաղորդում է իրանական ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների վարչության ղեկավար Մահմուդ Նաբավիին:
Սարսափելի արագությամբ տարածվող այդ վիրուսը, բացի Արևմտյան Աֆրիկայի երկրներից, հայտնաբեվել է արդեն ԱՄՆ-ում, Իսպանիայում, Նորվեգիայում, Ավստրալիայում: Վերջին տվյալներով՝ վիրուսով վարակվել է 8914 մարդ, որոնցից 4447-ը՝ մահվան ելքով: