«Հոֆենհայմ»-ի առաջատարները՝ «Լիվերպուլ»-ի թիրախում
Գերմանական «Հոֆենհայմ»-ի առաջատար կիսապաշտպաններ Ռոբերտո Ֆիրմինոն և Կևին Ֆոլանդը իրենց կարիերան կարող են շարունակել անգլիական Պրեմիեր լիգայում, որտեղ նրանց ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլ»-ը, հայտնում է Goal.com-ը:
«Կարմիրները» մտադիր են իրենց հարձակման գիծը ուժեղացնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակահատավածում, և երկու խաղացողները մտնում են նրանց հավանական ձեռքբերումների ցուցակում: