Համշիկը` «Լիվերպուլ»-ի թիրախում
«Նապոլի»-ի կիսապաշտպան Մարեկ Համշիկը իր կարիերան կարող է շարունակել Պրեմիեր լիգայում, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլ»-ը: Ինչպես հայտնում է Goal.com-ը, անգլիական ակումբը կձգտի 27-ամյա խաղացողին ձեռք բերել հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում:
Նախորդ մրցաշրջանում սլովակ խաղացողը իտալական ակումբի կազմում անցկացրած 36 խաղում խփել է 7 գոլ և կատարել է 6 գոլային փոխանցում: