«Հոֆենհայմ»-ի կիսապաշտպանը` «Չելսի»-ի թիրախում
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է ձեռք բերել «Հոֆենհայմ»-ի կիսապաշտպան Ռոբերտո Ֆիրմինոյին, հայտնում է Daily Express-ը:
Նշվում է, որ բրազիլացու տրանսֆերի համար լոնդոյան ակումբը կվճարի 15 մլն ֆունտ: Ընթացիկ մրցաշրջանում Ֆիրմինոն Բունդեսլիգայի շրջանակում խփել է 16 գոլ և ընդգրկվել է մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում: