211652_close_icon
views-count944 դիտում article-date 09:34 17-10-2014

ԱՄՆ փոխնախագահի որդին կոկաինի պատճառով հեռացվել է զինված ուժերից

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենի որդին՝ 44-ամյա Հանթեր Բայդենը, հեռացվել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ռեզերվից այն բանից հետո, երբ նրա արյան մեջ կոկաին է հայտնաբերվել: Այս մասին գրում է Wall Street Jօurnal-ը՝ հղում անելով իր աղբյուրին: Թերթի տվյալներով՝ Հանթեր Բայդենը մասնագիտությամբ իրավաբան է, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ռեզերվ էր ընդգրկվել 2013 թվականի մայիսի 7-ից և ծառայում էր Վիրջինիա նահանգի Նորֆոլքի պահուստային ուժերի հասարակայնության հետ կապերի բաժնում: Նրա կարիերան ավարտվել էր դեռևս այս տարվա փետրվարին, ինչպես պնդում են զինվորական աղբյուրները: Նախօրեին Բայդեն կրտսերը հանդես եկավ հայտարարությամբ, որում հայտնեց, որ իր համար մեծ պատիվ է եղել ռազմածովային ուժերում ծառայելը և խորապես ցավում է այնտեղից հեռանալու համար:

Նմանատիպ նյութեր