Զինված ուժերից զորացրվում են ծառայության ժամկետն ավարտած զինծառայողները
Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակվում է ձմեռային զորակոչը: Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինված ուժերի զորամասերը համալրվում են նորակոչիկ զինծառայողներով:
Զորակոչի գործընթացին զուգահեռ՝ զինված ուժերից զորացրվում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողները:
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացված արարողության ընթացքում զորացրվող զինծառայողներին շնորհակալական նամակներ և պատվոգրեր է հանձնել զորամասի հրամանատարը, շնորհակալություն հայտնել բարեխիղճ և պատվով կատարած ծառայության համար: