Թուրքիայի ռազմաօդային ուժերից հեռացվել է ևս 73 ծառայող
Թուրքիայում հուլիսյան հեղաշրջման փորձից հետո դեռ չեն դադարում պաշտոնանկությունները, հաղորդում է Anadolu-ն։
Այսօր այդ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հեռացվել է աշխատանքից ռազմաօդային ուժերի 73 ծառայող, որոնց կասկածում են ռազմական հեղաշրջմանը մասնակացություն ունենալու մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում էր, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիվ 1 հակառակորդ, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին հեռացնելուց հետո «թուրքական բանակն այսուհետ ավելի մաքուր է լինելու»։