211652_close_icon
views-count765 դիտում article-date 22:32 16-10-2014

«Յուվենտուս»-ը նոր պայմանագիր կառաջարկի Պոգբային

«Յուվենտուս»-ը մտադիր է Պոգբայի հետ երկարաձգել պայմանագրի ժամկետը: Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, թուրինյան ակումբի ղեկավարները այդ կապակցությամբ Միլանում հանդիպել են ֆրանսիացի խաղացողի ներկայացուցիչների հետ: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2018 թվականը, իսկ խաղացողի աշխատավարձը տարեկան կկազմի 4 մլն եվրո: Ներկայումս Պոգբայի աշխատավարձը կազմում է տարեկան 1,5 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում Ֆրանսիայի հավաքականի խաղացողը 7 հանդիպում է անցկացրել «Յուվենտուս»-ի կազմում և 3 գոլային փոխանցում է կատարել:

Նմանատիպ նյութեր