1114 դիտում
18:14 16-10-2014
Ֆրանկ Էնգելը` ԵԽ-ում Լեռնային Ղարաբաղի խմբի ղեկավար
Եվրախորհրդարանում ձևավորվել է Լեռնային Ղարաբաղի բարեկամության խումբ: Սա առաջին դեպքն է, երբ Արցախի հետ բարեկամական խմբում ներգրավվում են Եվրամիության տարբեր երկրների պատգամավորներ` քննարկելու Ղարաբաղի և ամբողջ տարածաշրջանի ապագան: Ֆրանսիայի և Լիտվայի ազգային խորհրդարաններից հետո Լեռնային Ղարաբաղի բարեկամության միջազգային առաջին խմբին միանալու ցանկություն են հայտնել ԵՄ անդամ երկրների բազմաթիվ պատգամավորներ: Խումբը կգլխավոր ԵԺԿ-ն ներկայացնող Ֆրենկ Էնգելը:
- Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամական խմբեր կան մի քանի երկրների խորհրդարաններում, այդ թվում ԵՄ անդամ պետություններում, օրինակ` Ֆրանսիայում: Բարեկամության խումբը քաղաքականություն որոշող մարմին չէ, բացի այդ, մենք Մինսկի խումբ չենք և չենք պատրաստվում միջամտել նրանց գործերին: Բարեկամության խումբը, որին ցանկություն են հայտնել միանալ Եվրախորհրդարանի բազմաթիվ անդամներ, նպատակ ունի ավելի մոտ կապեր հաստատել Եվրամիության և Լեռնային Ղարաբաղի միջև, - ասել է Ֆրենկ Էնգելը:
Խմբի նպատակներից է լինելու Եվրոպական ծրագրերին և միջազգային ֆորումներին Արցախի մասնակցության ապահովումը:
- Մենք ցանկանում ենք բարձրացնել Ղարաբաղի վերաբերյալ իրազեկման մակարդակը, քանի որ Լեռնային Ղարաբաղն ի վերջո ժողովրդավարական պետություն է և իրեն հենց այդպես է դրսևորում, - ասել է Ֆրենկ Էնգելը:
Բարեկամության խումբը ձևավորվել է Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության աջակցությամբ, կառույցի տնօրենի խոսքով` խումբը նախկինում կայացած իրադարձությունների տրամաբանական շարունակությունն է: Ավելի վաղ Եվրախորհրդարանը պատրաստակամություն էր հայտնել աջակցել Մինսկի խմբին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև վստահության մթնոլորտ ձևավորելու հարցում: Եվրախորհրդարանում Արցախի բարեկամության խումբը նույնպես պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/35337]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
2199 դիտում
20:30 25-04-2016
Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը հյուրընկալվել է ԼՂՀ Ազգային ժողովում
Այս բաժնից
682 դիտում
21:41 24-11-2024
ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն