211652_close_icon

Սուարեսը պարգևատրվել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակով

views-count1208 դիտում article-date 15:44 16-10-2014
«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը «Լիվերպուլ»-ի նախկին գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշի ձեռքերից ստացել է «Ոսկե խաղակոշիկի» մրցանակը: Վերոնշյալ մրցանակը շնորհվում է մրցաշրջանի արդյունքներով եվրոպական երկրների ազգային առաջնությունների լավագույն ռմբարկուին: Սուարեսը և Ռոնալդուն 31-ական գոլով դարձել են 2013/2014 մրցաշրջանի լավագույն ռմբարկուները: Սուարեսը «Լիվերպուլ»-ից «Բարսելոնա» է տեղափոխվել ընթացիկ ամռանը, սակայն որակազրկման պատճառով կատալոնյան ակումբի կազմում դեռ ոչ մի պաշտոնական խաղ չի անցկացրել: Ուրուգվայցու որակազրկումը կավարտվի հոկտեմբերի 25-ին:

Նմանատիպ նյութեր