Երկրաշարժ՝ Իրանում. տուժածների թիվը հասել է 16-ի
Առնվազն 16 մարդ է տուժել նախօրեին Իրանում տեղի ունեցած երկրաշարժից,որի ուժգնությունը կազմել է 5,5 մագնիտուդ:
Ինչպես փոխանցում է Fars գործակալությունը, երկրաշարժը տեղի է ունեցել Իրանի ժամանակով ժամը 17:05-ին, իրանա-իրաքյան սահմանին մոտ գտնվող Դիզֆուլ քաղաքում: Հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժից ավելի շատ տուժել են Աբդանան և Դեխլորան քաղաքները: Երկրաշարժից փլուզված տների բնակիչներին Աբդանանի իշխանությունները վրաններ են տրամադրել: