Թուրքական ոստիկանության լիազորություններն ընդլայնվում են
Թուրքիայում օրինագիծ է մշակվում, որ նախատեսում է ընդլայնել ոստիկանության աշխատակիցիների լիազորությունները, հաղորդում է թուրքական Kanal 7 հեռուստաալիքը:
Ըստ օրինագծի՝ ոստիկաններին կթույլատրվի առանց վկայագրի խուզարկություն կատարել, ինչպես նաև ձերբակալել կասկածյալին: Նշենք, որ Թուրքիայում հաշվվում է 340,000 ոստիկանության աշխատակից:
Օրինագիծը մշակվել է այն բանից հետո, երբ Անկարան հայտարարեց, որ չի միջամտելու սիրիական Քոբանի քաղաքում ահաբեկիչների կողմից քրդերի նկատմամբ իրականացվող ջարդերի կանխմանը, որին հաջորդեցին Թուրքիայի ողջ տարածքում քրդերի զանգվածային բողոքի ցույցերը և բախումները ոստիկանության հետ: