ԱՄՆ-ը վերջին տարիներին Իրաքում հայտնաբերել է քիմիական զենքի հազարավոր միավորներ
Ամերիկացի ու իրաքցի զինվորականները 2004-2011 թվականներին Իրաքում հայտնաբերել են քիմիական զենքի մոտ 5000 միավոր, այդ թվում նաև թունավոր նյութերով հագեցած զինամթերք: Այս մասին հայտնում են The New York Times թերթի աղբյուրները:
Նրանք հայտնել են, որ ԱՄՆ բանակի առնվազն 6000 զինծառայող, որոնք հայտնաբերել են Սադդամ Հուսեինի կառավարման շրջանից մնացած այդ զինանոցը, լրջորեն տուժել են քիմիական նյութերից թունավորվելու հետևանքով: Աղբյուրներն ընդգծել են, որ տուժած զինծառայողների ու հայտնաբերված զինամթերքի թիվն իրականում շատ ավելի մեծ է, քան այդ մասին հայտարարվել է պաշտոնապես:
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի զորքերը քիմիական զենք հայտնաբերելու համար մուտք գործեցին Իրաք, տապալեցին Սադդամ Հուսեինի վարչակարգը: 2006 թվականի դեկտեմբերին Սադդամ Հուսեինին մահապատժի ենթարկեցին: