Սիրիայի Գուտայի շրջանում քիմիական զենքի կիրառման գլխավոր մեղավորը Ռուսաստանն է. ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ պետքարտուղարությունը գտնում է, որ Սիրիայում իրականացված քիմիական հարձակման պատասխանատվությունն ընկած է Ռուսաստանի ուսերին։
Ինչպես հաղորդում է Tass-ը, այդ մասին հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը։
«Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Գուտայի արևելքում մարդկային զոհերի համար»,-նշել է նա՝ հավելելով, որ ոչ մի կասկած չկա նրանում, որ Մոսկվան, պաշտպանելով իր սիրիացի դաշնակցին, խախտել է քիմիական զենքի չտարածման պարտավորության երաշխիքն ԱՄՆ-ի առաջ։
Associated Press-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ հունվարի 22-ին կառավարական զորքերը քիմիական զենք են կիրառել Գուտայի շրջանում։ Դամասկոսը հերքել էր մեղադրանքը։