ԿԺԴՀ-ն ու Հարավային Կորեան վերսկսել են բանակցությունները
ԿԺԴՀ-ի ու Հարավային Կորեայի միջև բանակցություններ են սկսվել ապառազմականացված գոտում, որը միմյանցից բաժանում է երկու երկրներին: Այս մասին հայտնում է հարավկորեական «Ռենհապ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր իրազեկ աղբյուրներին:
Գեներալների մակարդակով բանակցությունները մեկնարկել են Փհանմունջ սահմանակետում, սակայն դա գաղտնի է պահվում Փհենյանի պատճառով, ով չի ցանկանում հնչեղություն հաղորդել տվյալ գործին: Բանակցությունների նպատակը Կորեական թերակղզում լարվածության մակարդակի նվազեցումն է: Հանդիապման նախաձեռնողը Փհենյանն է: