ԱԺ աշխատակազմի քարտուղարը մասնակցում է Խորհրդարանների գլխավոր քարտուղարների միության նիստին
Ժնեւում ընթանում են Խորհրդարանների գլխավոր քարտուղարների միության նիստերը, որոնց, ի թիվս այլ պետությունների, մասնակցում է նաեւ Հայաստանի Հանրապետությունը:
ՀՀ-ից մասնակցում է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը: Նիստերի առաջիկա օրակարգում ընդգրկված են Խորհրդարանների գլխավոր քարտուղարների միության նախագահի, փոխնախագահի եւ գործադիր մարմնի ընտրությունները: