Նորվեգիայում բանակ կզորակոչեն նաև կանանց
Նորվեգացի կանայք պարտադիր կերպով կծառայեն բանակում: Համընդհանուր զինապարտության մասին օրենքը հավանության է արժանացել երկրի խորհրդարանի կողմից: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: 1997 թվականին և ավելի ուշ թագավորությունում ծնված կանայք իրենց 19-ամյակը բոլորելուց հետո պետք է պարտադիր ծառայեն զինված ուժերում:
Այդպիսով Նորվեգիան դարձավ Եվրոպայի առաջին երկիրը, ուր պարտադիր զինծառայության են զորակոչում կանանց: Ընդ որում, զորակոչային տարիքը լրանում է 44 տարեկանում: Զինծառայության ժամկետը կազմում է 7-19 ամիս: