Ուկրաինայի իշխանությունները Դոնբասի վերականգնումը գնահատում են 2 միլիարդ դոլար
Ուկրաինայի իշխանությունները պլանավորել են երկրի արևելյան հատվածում իրենց վերահսկողության տակ գտնվող ենթակառուցվածքների վերականգնման համար ծախսել առնվազն երկու միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է Укринформ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Շլապակին.
«Դժբախտաբար, այսօր գոյություն ունի երկու Դոնբաս: Եթե խոսենք այն տարածքի մասին, որը վերահսկում է Ուկրաինան, ապա նախնական գնահատականներով՝ դրա վերականգնման համար կպահանջվի մոտ 2 միլիարդ դոլար:
Մենք պլանավորում ենք դեկտեմբերին Կիևում կամ Բրյուսելում կազմակերպել դոնոր կոնֆերանս»: