Ուկրաինայում առաջ են քաշել ԱՊՀ-ի կազմից դուրս գալու մասին օրինագիծ
Ուկրաինայի Գերագույն ռադայում գրանցել են ԱՊՀ-ի կազմից երկրի դուրս բերման մասին օրինագիծ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի խորհրդարանի կայքը: Օրինագիծը նախաձեռնել են «Սվոբոդոա» կուսակցության ներկայացուցիչները:
Օրինագծի բուն տեքստը դեռ չի հրապարակվել: Ուկրաինան 1991 թվականի դեկտեմբերի 10-ից դասվում է ԱՊՀ-ի հիմնադիր երկրների թվում: Չի բացառվում, որ ԱՊՀ-ի կազմից դուրս գալուն հաջորդեն Ուկրաինայի մուտքը ԵՄ ու ՆԱՏՕ: