ԱՊՀ-ից Հայաստանի դուրս գալու ցանկության մասին ազդակներ չկան. ԱՊՀ գլխավոր քարտուղար
ԱՊՀ կազմից Հայաստանի դուրս գալու որևէ ազդակ չկա, և այդ տարբերակը լիովին բացառվում է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի 106-րդ նիստի ընթացքում ՏԱՍՍ-ին տված մեկնաբանությունում։
«Ես լիովին բացառում եմ այդ տարբերակը։ Ոչ մի ազդակ, որ Հայաստանը պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ-ից՝ մենք չունենք»,- նշել է Լեբեդևը՝ արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու և ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի վերաբերյալ։
Լեբեդևը հավելել է, որ Հայաստանը շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ ԱՊՀ տարբեր ձևաչափերի նիստերին։
«Այսօր ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին ներկա է եղել Հայաստանի լիազոր ներկայացուցիչը, որը ելույթ է ունեցել օրակարգային հարցերի շուրջ և լիազորված է եղել ստորագրել մի շարք փաստաթղթեր»,- ընդգծել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։