3637 դիտում
21:50 08-09-2017
Կատալոնիայի խորհրդարանը օրենք է ընդունել Իսպանիայի կազմից դուրս գալու մասին
Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է անցումային շրջանի մասին օրենք, որը, ըստ անկախության կողմնակիցների, իրավական հիմք կստեղծի ինքնավար համայնքի` Իսպանիայի կազմից դուրս գալու համար: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Անցումային շրջանի մասին օրենքն ընդունվել է 71 կողմ քվեարկությամբ` տասնյակի դեմ», - հայտարարել է կատալոնական խորհրդարանի նախագահ Կարմե Ֆորկադելը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` այս օրենքն Իսպանիայի կառավարությունը կվիճարկի երկրի սահմանադրական դատարանում, ինչպես նախորդ բոլոր փաստաթղթերը, որոնք ընդունվել են Կատալոնիայի իշխանությունների կողմից` անկախության հանրաքվեի վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1018 դիտում
18:02 13-10-2014
Ուկրաինայում առաջ են քաշել ԱՊՀ-ի կազմից դուրս գալու մասին օրինագիծ
1847 դիտում
23:46 07-07-2019
Պոզները հայտարարեց ՏԵՖի-ի մրցանակի ժյուրի կազմից դուրս գալու մասին. «Այն բացարձակապես դեմոկրատական չէ»
1570 դիտում
21:31 27-05-2015
Մինչև 2017-ի վերջը կկայանա հանրաքվե` Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի վերաբերյալ
Այս բաժնից
460 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
487 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1096 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN