Հոնգկոնգում պիթոնը միանգամից 3 կենդանի է կուլ տվել
Հոնգկոնգում հսկայական պիթոնը երկու այծ է սպանել եւ ամբողջությամբ կուլ տվել նրանցից մեկին: 3 մետրանոց օձի զոհ է դարձել նաեւ 1 կատու: Դեպքը տեղի է ունեցել թմրանյութերից կախվածություն ունեցողների վերականգնողական կենտրոնի հարեւանությամբ: Այդ տարածքում ազգային պարկեր կան:
Դեպքի վայր մեկնած մասնագետների խոսքով` 12 կիլոգրամանոց օձն ամիսներ շարունակ ոչինչ չի կերել, այդ պատճառով էլ միանգամից խեղդել է մի քանի կենդանու:
Օձին բռնել եւ բաց են թողել անվտանգ վայրում: Նշենք, որ Հոնգկոնգում 50 տեսակ օձ կա: