Ամերիկացի Աննա Սթոեհրն իրեն երիտասարդացրել է 15 տարով՝ Facebook-ում գրանցվել կարողանալու համար
Ամերիկացի երկարակյաց Աննա Սթոեհրը ստիպված է եղել նվազեցնել իր տարիքը՝ Facebook-ում գրանցվել կարողանալու համար: Այս մասին հայտնում է Mashable-ն: Մինեսոթա նահանգի բնակչուհին, ով այս շաբաթ դարձել է 114 տարեկան, ստիպված է եղել ակամայից կեղծել տարիքը:
Բանն այն է, որ սոցցանցում գրանցվելու ժամանակ կարգավորումներում չի թույլատրվում որպես ծննդյան տարեթիվ նշել 1905 թվականին նախորդող տարիները, մինչդեռ Սթոեհրը ծնվել է 1900 թվականին: Facebook-ում գրանցվել կարողանալու համար երկարակյացը որոշել է «երիտասարդանալ» 15 տարով՝ «դառնալով» 99 տարեկան:
Սոցցանցում գրանցվելու շնորհիվ Սթոեհրը հնարավորություն է ստացել շփվել իր ընկերների հետ, որոնց հետ նա ավելի վաղ կարողացել է շփվել միայն էլեկտրոնային փոստով: