211652_close_icon
views-count1329 դիտում article-date 16:29 11-10-2014

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մասնակցել է Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մասնակցել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին: Միջոցառումը կազմակերպել էր Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնին, որի նպատակն էր նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության զարգացմանը և աջակցել հայ գյուղացիներին ներկայացնել իրենց արտադրանքը, մասնակցում էին ֆերմերային խմբեր ու գյուղատնտեսական ոլորտի ձեռներեցներ Հայաստանի բոլոր մարզերից: Հայ գյուղատնտեսները փառատոնին ներկայացել են հանրապետությունում արտադրվող գյուղմթերքի ողջ բազմազանությամբ: «Պատահական չէ, որ այս հրաշալի փառատոնը կազմակերպվել է հոկտեմբեր ամսին: Հանրապետությունում ավարտին է մոտենում գյուղատնտեսական տարին, և նման միջոցառումը հրաշալի հնարավորություն է հայ գյուղացու ողջ տարվա կատարված աշխատանքի արդյունքները ներկայացնելու համար»,– իր բացման խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ այս փառատոնը այսուհետև կլինի շարունակական և աստիճանաբար կընդլայնի իր շրջանակները` ընդգրկելով հանրապետության բոլոր մարզերը: Հայաստանում ԵՄ պատվիրակության գյուղատնտեսության գծով ատաշե Ջոն Բարքերն, իր հերթին, առաջարկել է, որպեսզի այս միջոցառումը դառնա ամենամյա և նշվի որպես Բերքի տոն:

Նմանատիպ նյութեր