Իսպանիայի գավաթի եզրափակիչում կհանդիպեն «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն. տեսանյութ
Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի շրջանակում «Ռեալ Սոսիեդադ»-ը հյուրընկալեց «Բարսելոնա»-ին: Հանդիպման հաշիվը բացվեց 27-րդ րոպեին: Կատալոնյան ակումբին առաջ մղեց Լիոնել Մեսսին, ով հիանալի անցում կատարեց և խոցեց մրցակցի դարպասը: Սան-Սեբաստիանը ներկայացնող ակումբը այդուհանդերձ կարողացավ խույս տալ պարտությունից և խաղի հիմնական ժամանակի ավարտից երեք րոպե առաջ Գրիզմանը հավասարեցրեց հաշիվը: Այսպիսով «Բարսելոնա»-ն երկու խաղերի արդյունքում մրցակցին հաղթեց 3:1 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Մադրիդի «Ռեալ»-ի հետ: Վճռորոշ մրցավեճը կկայանա ապրիլի 19-ին:
«Ռեալ Սոսիեդադ» - «Բարսելոնա»`1:1
Գոլեր` Մեսսի 27’ – Գրիզման 87’
Առաջին հանդիպում` 0:2