2548 դիտում
12:31 11-10-2014
ՖԱՖ-ը երթ կկազմակերպի Հայաստան - Սերբիա խաղից առաջ
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Առաջին ճակատ շարժումը` FAF-ը, Հայաստանի և Սերբիայի հավաքականների մրցավեճից առաջ երկրպագուների երթ է կազմակերպելու դեպի «Հանրապետական» մարզադաշտ: Այդ առիթով, ՖԱՖ-ը տարածել է հետևյալ հայտատարությունը.
«Անցավ ուղիղ 1 տարի երևանյան վերջին հաղթական խաղից: Հոկտեմբերի 11-ին մեզ օդ ու ջրի պես պետք է միավորներ վաստակել:
ՖԱՖ-ը, ինչպես միշտ, ազգային հավաքականի խաղից առաջ կազմակերպելու է ավանդական դարձած երկրպագուների միասնական երթ դեպի մարզադաշտ:
Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին (կարևոր չէ` որ տրիբունայում եք լինելու) հրավիրում ենք հոկտեմբերի 11-ին, ժամը 17:00-ին Ֆրանսիայի հրապարակին կից` Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ:
Երթը կընթանա Օպերա - Թումանյան փողոց - Հյուսիսային պողոտա - Հանրապետության հրապարակ - Վերնիսաժ - Վարդան Մամիկոնյանի արձան - Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ ճանապարհով:
Բոլորին կոչ ենք անում գալ Ազգային հավաքականի մարզաշապիկներով, իսկ ով չունի` հագնել կարմիր շապիկներ մարզադաշտի տրիբունաները կարմիր ներկելու համար:
Եռագույնների, երկրպագման շարֆերի առկայությունը ցանկալի է:Բոլոր ցանկացողները մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով: Խաղի սկիզբը` 20:00-ին»:
Նմանատիպ նյութեր
2266 դիտում
21:36 13-10-2014
ՖԱՖ-ը երթ կկազմակերպի Հայաստան - Ֆրանսիա խաղից առաջ. տեսանյութ
3174 դիտում
11:18 09-09-2014
ՖԱՖ-ը երթ է կազմակերպում Հայաստան - Բելառուս խաղից առաջ
2475 դիտում
20:37 27-03-2021
FAF-ը երկրպագուների երթ կկազմակերպի դեպի մարզադաշտ՝ Հայաստան-Իսլանդիա խաղից առաջ
Այս բաժնից
22645 դիտում
09:50 18-01-2025
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
3031 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2407 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»