211652_close_icon
views-count3693 դիտում article-date 21:37 10-10-2014

Տրանսպորտային միջոցների երթևեկությունը կդադարեցվի մի շարք փողոցներում

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունը պատշաճ մակարդակով անցկացնելու և մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկությունը կդադարեցվի մի շարք փողոցներում Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու և տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվելու են հետևյալ փողոցներում. Հոկտեմբերի 11-ին Ժամը 09:00-ից մինչև ժամը 23:00-ն Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների-Էրեբունու փողոցների խաչմերուկից մինչև «Էրեբունի» արգելոց-թանգարան ընկած հատվածում, իսկ ժամը 12:00-ից նաև «Էրեբունի» արգելոց-թանգարանի հարակից հրապարակը՝ Դաշտենց, Այվազովսկի, Մահարի փողոցների կողմից: Հոկտեմբերի 12-ին Ժամը 11:00-18:00` Թամանյան փողոցի՝ Իսահակյան և Մոսկովյան փողոցների միջև ընկած հատվածներում, Ժամը 12:00 – 15:00` Արգիշտիի փողոցում, Ժամը 13:30 – 15:00` Գր. Լուսավորչի փողոցում, Ժամը 14:00 – 22:00` Մաշտոցի պողոտայի՝ Հաղթանակի կամրջից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածում, Ժամը 14:00 – 20:00` Շահումյան հրապարակում, Ժամը 14:00 – 23:00` Հանրապետության հրապարակում: Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: Ճանապարհային ոստիկանություն

Նմանատիպ նյութեր