211652_close_icon
views-count1594 դիտում article-date 17:14 20-10-2022

Վաղը առավոտյան Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը. ՀՀ Ոստիկանություն

Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 9-ից 11-ը, արարողակարգային միջոցառումներով պայմանավորված, ըստ անհրաժեշտության, կսահմանափակվեն տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Սարալանջի, Տերյան, Կորյունի, Ամիրյան, Պռոշյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։

ՀՀ Ոստիկանություն

Նմանատիպ նյութեր