211652_close_icon
views-count2195 դիտում article-date 18:01 10-10-2014

Պուտինը հուսով է, որ ԵՏՄ-ի երկրները մինչև տարեվերջ հավանության կարժանացնեն Հայաստանի անդամակցումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի հետ հավասար աշխատելուն: Մեկնաբանելով ԵՏՄ-ին Հայաստանի միանալը՝ Պուտինը նկատել է, որ Հայաստանը դրան հասել է համեմատաբար կարճ ժամանակահատվածում՝ 2013 թվականի աշնանից: Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ ԵՏՄ-ի անդամ երկրների խորհրդարաններն օպերատիվորեն մինչև տարեվերջ հավանության կարժանացնեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը, և ԵՏՄ-ը կսկսի գործել 2015 թվականի հունվարի 1-ից:

Նմանատիպ նյութեր