ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի հնարավոր անդամակցության հարցը
Շվեդիայի ռիկսթագի նախագահ Ուրբան Ահլինը հայտնել է, որ ԵՄ-ում քննարկվում են Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու վերաբերյալ հարցեր: Այս մասին հաղորդում է УНИАН-ը:
Ուրբանն ընդգծել է, որ ԵՄ-ին հնարավոր անդամակցության հարցը բարձրացնելուց առաջ Ուկրաինան պետք է առաջին հերթին անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնի:
Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելը շատ բարդ հարց է, և հայտնի չէ, թե քանի տարի կպահանջվի դրա համար՝ հինգ կամ վեց տարի, սակայն ԵՄ-ի դռները բաց են, պարզապես ԵՄ-ում էլ են քննարկում թե ինչ կերպ Ուկրաինան կկարողանա մտնել ԵՄ:
Նա նաև ընդգծել է, որ կան ԵՄ անդամ որոշ երկրներ, որոնք դեմ են Ուկրաինայի՝ ԵՄ անդամ դառնալուն: