211652_close_icon
views-count1884 դիտում article-date 14:09 10-10-2014

«Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 23.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Միքայել Ղ.-ն, որը հուլիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր