211652_close_icon
views-count1835 դիտում article-date 13:00 10-10-2014

Որոնվում է լուսանկարում պատկերված անձը

2014 թվականի հունիսի 25-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել Երևանի բնակչուհի Սարդարյանից, որ 2014 թվականի մայիսի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ պայմաններում կորցրել է ՀՀ քաղաքացու իր անձնագիրը, որն անհայտ անձն օգտագործել է՝ տարբեր գործարքներ կատարելու համար։ Մասնավորապես՝ երկու տարբեր բանկերի միջոցով Երևան քաղաքում գործող երկու տարբեր խանութ-սրահներից, տարաժամկետ վճարման կարգով, գնել է 270.000 և 233.000 ՀՀ դրամ արժողության 2 դյուրակիր համակարգիչ և խարդախությամբ վստահությունը չարաշահելու միջոցով տիրացել դրանց՝ պատճառելով ընդհանուր 503.000 ՀՀ դրամ նյութական վնաս: Դեպքի առթիվ 2014 թվականի հուլիսի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում։ Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դյուրակիր համակարգիչներ վերցրել է լուսանկարում պատկերված կինը։ Ովքեր տեղեկություն ունեն լուսանկարում պատկերված անձի մասին, խնդրում ենք այդ մասին հայտնել վարույթն իրականացնող մարմնին՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին, կամ ոստիկանության մոտակա բաժնին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նմանատիպ նյութեր