2697 դիտում
14:58 30-10-2015
57-ամյա տղամարդը տանից դուրս է եկել և չի վերադարձել. որոնվում է լուսանկարում պատկերված անձը
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 57-ամյա տղամարդու անհետ կորելու դեպքի առթիվ, ձեռնարկվում են քննչական, դատավարական այլ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
2015թ. հոկտեմբերի 15-ին Երևանի բնակիչ Ս.Մարտիրոսյանից ստացվել է գրավոր հաղորդում, որ եղբայրը՝ 1958թ. ծնված Իշխան Մարտիրոսյանը, 2015թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, դուրս է եկել տանից և չի վերադարձել, նրա գտնվելու վայրն անհայտ է:
Ըստ նկարագրության՝ Ի.Մարտիրոսյանն ունի մոտ 160-165սմ հասակ, նիհար կազմվածք, ալեհեր կարճ կտրվածքով մազեր, շագանակագույն աչքեր, փոքր-ինչ երկարավուն դեմք, քթին առկա է մեծ սպի, իսկ հագին եղել են սև վերնաշապիկ, կտորե վերարկու, սև տաբատ:
Տղամարդու անհետ կորելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Ովքեր որևէ տեղեկություն ունեն լուսանկարում պատկերված տղամարդու, նրա գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
[b]ՀՀ քննչական կոմիտե
[/b]
Նմանատիպ նյութեր
2096 դիտում
13:00 10-10-2014
Որոնվում է լուսանկարում պատկերված անձը
3535 դիտում
15:13 31-10-2014
Գողացված քարտով բանկոմատից կանխիկացրել է զգալի գումար. որոնվում է լուսանկարում պատկերված անձը
3489 դիտում
14:46 18-07-2016
Հափշտակություն՝ դեղատնից, որոնվում է լուսանկարում պատկերված անձը
Այս բաժնից
367 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
781 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
673 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը