211652_close_icon
views-count1080 դիտում article-date 09:44 10-10-2014

Մեր քաղաքական ուժերից ոչ մեկը քաջություն չունի ասելու, որ ԵՏՄ մտնելը սխալ է. Առավոտ

«Այսօր սպասվող երկու իրադարձություններից մեկը՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությունը, ինձ խիստ մտահոգում է: Չգիտեմ, թե ինչ տնտեսական հետևանքների է դա բերելու: Կասկածում եմ, որ այդ միությանն անդամակցելը կամրապնդի մեր անվտանգությունը: Ինձ մտահոգում է, որ Հայաստանը հայտնվելու է երեք երկրների շարքում, որոնք համաքայլ չեն ժամանակակից աշխարհի հետ, որոնք շատ հարցերում ավելի հետամնաց են, քան իմ երկիրը»,- գրում է «Առավոտ»-ը և հավելում. «Երբ դու ընկերանում ես քեզնից լավերի հետ, ձգտում ես ընդօրինակել նրանց ուժեղ կողմերը,փորձում ես սովորել, կատարելագործվել, դրսևորվել քո լավագույն հատկանիշներով: Երբ ընկնում ես վատ շրջապատ, ի հայտ են գալիս քո բնավորության ամենահոռի կողմերը: Ցավում եմ, որ մեր քաղաքական ուժերից ոչ մեկը քաջություն չունի ասելու, որ ԵՏՄ մտնելը սխալ է: Դե, պարզ է՝ նրանք իրենց հաշվարկներն ունեն»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր