Ռուսաստանը չի խնդրի վերացնել իր դեմ սահմանված պատժամիջոցները
Ռուսաստանը չի խնդրի չեղյալ հայտարարել իր դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին հայտնել է ТАСС-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովին. «Մենք ոչ մեկին էլ չենք խնդրի վերացնել պատժամիջոցները, առավել ևս չենք խնդրում սահմանել նորերը»:
Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները կտրուկ սրվեցին Ղրիմը Ռուսաստանի միացնելու և Ուկրաինայի արևելքի հակամարտության հանդեպ Կրեմլի վարած քաղաքականության պատճառով: Արդեն 2014 թվականի մարտի 17-ին ԵՄ-ը սահմանեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առաջին փաթեթը: