Լյուստրացիայի հարցը՝ օրակարգում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների պնդմամբ, նրանք ՀՀ քաղաքական իշխանության առաջ վերստին հարց են բարձրացրել ՀՀ-ում լյուստրացիա անցկացնելու առումով՝ օրինակ բերելով Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային որոշ երկրների փորձը։
Բանն այն է, որ լյուստրացիա անցկացնելու դեպքում բացվելու են ուժային կառույցների արխիվները, և խորհրդային տարիների ՊԱԿ-ի գործողությունները դառնալու են հանրային սեփականություն։
Հենց դրանով է պայմանավորված, որ քաղհասարակության ներկայացուցիչների որոշ հատված անընդհատ այդ թեման բերում է հանրային օրակարգ և փորձում ապացուցել, որ լյուստրացիան Հայաստանում անխուսափելի է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]