1506 դիտում
13:35 09-10-2014
Պետական աջակցությամբ կներկրվեն կոմբայններ
ՀՀ կառավարությունը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով բելոռուսական ձեռնարկություններից պետական աջակցությամբ Հայաստան են ներկրվում տրակտորներ և հարակից գյուղատնտեսական սարքավորումներ: 2014թ. ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ են դիմել բազմաթիվ համայնքների ղեկավարներ և ֆերմերներ՝ ցանկություն հայտնելով ձեռք բերել նաև «Ռոստսելմաշ» ընկերության կոմբայններ: Այս ձեռնարկության արտադրանքը հայտնի է մեր երկրում, «Ռոստսելմաշն» ունի պաշտոնական ներկայացուցիչ, ինչը հեշտացնում է երաշխիքային սպասարկումը: Հաշվի առնելով այս իրողությունը, բելոռուսական «Մինսկի տրակտորի գործարան», «Բոբրույսկագրոմաշ» և «Լիդսելմաշ» ԲԲԸ-ների շարքում ավելացվել է կոմբայն արտադրող ռուսական «Ռոստսելմաշ» ՍՊԸ-ի անունը:
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից ևս մեկում, գործադիրը այն համապատասխանեցրել է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) «Օդով վտանգավոր բեռների անվտանգ տեղափոխում» N 18 հավելվածի չափորոշիչներին և բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգի նոր պահանջներին:
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգին և դրա իրականացման ժամանակացույցին:
Որոշումը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակների արձագանքմանը ներգրավել բնակչությանը, զգալիորեն բարձրացնել դրա պաշտպանվածության աստիճանը, նվազեցնել մարդկային կորուստն ու խնայել ֆինանսական և նյութական միջոցներ:
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը սահմանել է, որ տրանսպորտային միջոցը քաղաքացու կողմից հարկադիր էլեկտրոնային աճուրդով կամ սնանկության վարույթի աճուրդով ձեռք բերելու դեպքում զրոյական տեղեկանք չի ներկայացվում և տրանսպորտային միջոցի հաշվառման հիմք է ընդունվում աճուրդի արձանագրությունը:
Փոփոխելով և լրացնելով ավելի վաղ ընդունած իր երեք որոշումը, կառավարությունը դրանք համապատասխանեցրել է «ՀԴՄ կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի պահանջներին, այն է՝ ապահովել տրանսպորտային միջոցներում ՀԴՄ միջոցով էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի, հարկային հաշիվների դուրս գրման հնարավորությունը: Մեկ այլ որոշմամբ ինկասացիոն ծառայությունների մատուցման արտոնագրման ոլորտի լիազոր մարմնի իրավասությունը ՀՀ ոստիկանության փոխարեն վերապահվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը:
Նմանատիպ նյութեր
1383 դիտում
16:36 04-02-2015
Ի գիտություն ՀՀ տարածք հատիկային բերքի հավաքման կոմբայններ և կոմբայնների մոդուլներ ներմուծողների
Այս բաժնից
1216 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1435 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1453 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ