211652_close_icon
views-count1123 դիտում article-date 10:30 09-10-2014

Ռուսաստանին անհանգստացրել է Վրաստանում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների տեղակայման ծրագիրը

Georgia Online-ը փոխանցում է, որ Ռուսաստանի իշխանություններին մտահոգել է Վրաստանի տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իր ռազմական ենթակառուցվածքների տեղակայման մասին ծրագիրը: ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ «նման գործողությունները սպառնալիք կարող են ստեղծել Անդրկովկասյան տարածաշրջանի կայունության համար»: Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ Պենտագոնը և Վրաստանի ՊՆ-ն քննարկում են Վրաստանում ամերիկյան ռազմաբազաներ տեղակայելու հարցը, իսկ սեպտեմբերի 8-ին Վրաստանում պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը Ռուսաստանից պահանջել էր ամբողջովին հետ քաշել իր զորքերը Վրաստանի սահմանից:

Նմանատիպ նյութեր