211652_close_icon

Եթե լիդերները չեն մասնակցելու հանրահավաքին, նրանք գիտակցաբար նվազեցնում են հանրահավաքի մասնակիցների թիվը. ՀԺ

views-count1826 դիտում article-date 10:24 09-10-2014
«Երբ ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչները երկար ժամանակ հստակ չէին պատասխանում հարցին, թե արդյոք երեք կուսակցությունների լիդերները մասնակցելո՞ւ են հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, դա ինչ-որ տեղ կարող էր հասկանալի լինել, որովհետև ցանկացած քաղաքական ուժ հանրահավաք հրավիրելիս փորձում է ինտրիգներ ձևավորել դրա շուրջ: Բայց դժվար թե որևէ մեկը լրջորեն մտածեր, թե Եռյակի լիդերները իրոք կարող են չմասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, որովհետև դա կհակասեր հենց կազմակերպիչների կողմից հանրությանն առաջարկվող տրամաբանությանը: Նրանք պնդում էին և շարունակում են պնդել, թե հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու կարևորագույն, շրջադարձային իրադարձություն: Ինչպե՞ս կարող են, ուրեմն, լիդերները բաց թողնել կարևորագույն իրադարձությունը»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում. «Եթե լիդերները կարող են և չմասնակցել, գուցե իրադարձությունն այնքա՞ն էլ կարևոր չէ, եթե կարևոր է, ապա ինչո՞ւ պիտի չմասնակցեն կամ ինչպե՞ս կարող են չմասնակցել: Կամ, Եռյակը պնդում է, որ հանրահավաքի բազմամարդությունն է լինելու հետագա իրադարձությունների ընթացքը որոշող վճռական գործոնը: Բազմաթիվ մարդիկ հենց լիդերներին տեսնելու են լսելու համար են գալիս հրապարակ: Եթե լիդերները չեն մասնակցելու հանրահավաքին, ստացվում է` նրանք գիտակցաբար նվազեցնո՞ւմ են հանրահավաքի պոտենցիալ մասնակիցների թիվը: Կամ ուրիշներին կոչ են անում հանրահավաքի գալ, իսկ իրենք չե՞ն գալիս, ինչպե՞ս կարող է նման բան պատահել»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր