211652_close_icon
views-count2314 դիտում article-date 10:18 09-10-2014

Հայաստան-2030. Ոչ իշխանական պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթը հանրահավաքում. Առավոտ

«Իմ հպա՛րտ ժողովուրդ: Մենք այսօր հավաքվել ենք չարիքին, ստին, թալանին հրաժեշտ տալու: Մի քանի օրից դուք կարթնանաք մեկ այ Հայաստանում՝ մի երկրում, որտեղ չկա անարդարություն, չկա թալան, չկան օլիգարխներ ու սափրագլուխներ: Երկիր, որտեղ մարդիկ ապրում են արժանապատիվ կյանքով: Մի քանի օրից մեր տարագիր եղբայրներն օտարությունից կվերադառնան տուն՝ իրենց օջախների մոտ: Եկե՛լ է այդ ժամը: Դրա համար անհրաժեշտ ՝ կատարել ընդամենը մի քայլ՝ ազատվել այս հանցախմբից: Ժողովուրդ, դուք ուզո՞ւմ եք ապրել Յուվեցի Կարոների, Ծաղիկ Ռուբոների, Կարամելի Հարութների երկրում (հավաքվածները գոռում են «ոչ»): Դուք ուզո՞ւմ եք, որ հարուստները տզրուկների պես ծծեն ժողովրդի արյունը (հավաքվածները գոռում են «ոչ», պարզորոշ լսվում է ՀՀԿ տատիկի ձայնը «Վույ, թաղեմ ես դրանց բոյը»): Դուք ուզո՞ւմ եք, որ ձեր երեխաները լքեն հայրենիքն ու բռնեն պանդուխտի ցուպը (հավաքվածները գոռում են «ոչ»): Դե ուրեմն, այդ «ոչ»-ը դուք պետք է ասեք այս ապաշնորհ և հանցավոր իշխանությանը: Ո՛չ տնտեսական և քաղաքական մենաշնորհներին: Ո՛չ կեղծված ընտրություններին: Ո՛չ՝ անդունդի եզրին, ուր գահավիժում է մեր երկիրը»,-գրում է «Առավոտ»-ը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր