Սերխիո Ռամոսը բաց կթողնի «Լիվերպուլ»-ի հետ հանդիպումը
«Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը, ով Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Ատլետիկ»-ի հետ կայացած խաղի ժամանակ ոտքի մկանային վնասվածք էր ստացել, բաց կթողնի 15 օր:
Դա նշանակում է, որ իսպանացի պաշտպանը չի մասնակցի հոկտեմբերի 22-ին Չեմպիոների լիգայի խմբային փուլի շրջանակում «Լիվերպուլ»-ի հետ կայանալիք հանդիպմանը: